30.03.18
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ WWW.oshakanhamaynq.am
|
Հարգելի բարեկամ ուրախ ենք ողջունել Ձեզ Օշականի գյուղապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում:Կայքի միջոցով ցանկանում ենք գյուղապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին:Գյուղապետարանի և համայնքի խնդիրներով հետաքրքրված յուրաքանչյուրի համար լինել հասանելիության դաշտում, ծանոթացնել համայնքի խնդիրների և իրականացվող միջոցառումների աշխատանքներին:Հույս ունենք,որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք գյուղի համար կատարել առավելագույնը: Օշական համայնքի ղեկավար` Արամ Գուրգենի Ներսիսյան- ծնվել է 1966թ. նոյեմբերի 12-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում:1973-1983թթ.-ին սովորել ...
Մանրամասն |
|
05.02.18
ՀՀ Արագածոտն մարզի Օշականի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար
|
- ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1- 8 ):
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ` ա) առնվազն միջնակարգ կրթություն, բ) ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Իրականացնում է պաշտոնի ...
Մանրամասն |
|
29.12.17
ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
|
Սիրելի համագյուղացիներ՝ Ընդունեք մեր շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Թող գալիք 2018 թվականը լինի խաղաղության, կայունության և մեր համայնքի համար առաջընթացի տարի։ Մաղթում ենք Ձեզ առողջություն և ամենայն բարիք։ Հարգանքներով Օշականի համայնքապետարան
|
|
20.10.17
ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
|
Հարգելի´ համագյուղացիներ՝ հոկտեմբերի 21-ին Օշականում անցկացվելու է հերթական շաբաթօրյակը՝ ավելի մաքուր համայնք ունենալու նպատակով: Օշականի համայնքապետարանը կարեւորում է յուրաքանչյուրի մասնակցությունը, քանի որ առանց քաղաքացիների հոգատար վերաբերմունքի մաքուր համայնք ունենալու գործընթացը բարդ է: Համայնքապետարանը կոչ է անում բոլորին շաբաթ օրը միանալ սանիտարական մաքրման աշխատանքներին, մաքրել հարազատ բնակավայրը, փողոցը, բակը եւ ներդրում ունենալ Օշականն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելու գործում:
|
|
17.10.17
ՕՇԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է <<ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ>> ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆԸ
|
Հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում արդեն յոթերորդ տարին անընդմեջ «Համազգային վստահություն» խորհուրդը կազմակերպել էր «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2017» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Միջոցառման ընթացքում ավելի քան 40 անվանակարգերում խրախուսվեցին ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով, կորպորատիվ պատասխանատվությամբ արժանավոր ընկերություններն ու հանրային ծառայողները: Արժանիներին որոշելու համար սոցհարցումներ են անցկացվել հանրապետության բնակչության և փորձագետների շրջանում: Հանրային ծառայության ոլորտում սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական եզրակացության արդյունքում Արագածոտնի մարզի Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանն ...
Մանրամասն |
|
01.09.17
ՕՇԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ:
|
|
17.08.17
ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ 190 ԱՄՅԱԿԸ
|
1827 թ-ի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը: Ճակատամարտը ընթանում էր հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով: 1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվել են պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվել է դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին: Խախտելով զինադադարը պարսկական զորքերը թագաժառանք Աբաս-Միրզայի գլխավորությամբ,օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը,նպատակ ունենալով ...
Մանրամասն |
|
26.07.17
ՕՇԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ
|
Հիմք ընդունելով <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում համապետական շաբաթօրյակ կազմակերպելու ՀՀ կառավարության առաջարկը՝ Օշականի համայնքապետարանը 2017 թվականի հուլիսի 29-ին կազմակերպում է շաբաթօրյակ: Համայնքապետարանը կոչ է անում մեր համագյուղացիներին, պետական և հասարակական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին: Մաքրենք ու նաև մաքուր պահենք մեր համայնքը:
|
|
01.06.17
ՕՇԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք՝ մեծերս, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունն առավել անհոգ ու ապահով լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքն անգամ: Եղեք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ:
|
|
26.05.17
ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ
|
Հարգելի´ համագյուղացիներ՝ մայիսի 27-ին Օշականու անցկացվելու է հերթական շաբաթօրյակը՝ ավելի մաքուր համայնք ունենալու նպատակով: Օշականի համայնքապետարանը կարեւորում է յուրաքանչյուրի մասնակցությունը, քանի որ առանց քաղաքացիների հոգատար վերաբերմունքի մաքուր համայնք ունենալու գործընթացը բարդ է: Համայնքապետարանը կոչ է անում բոլորին շաբաթ օրը միանալ սանիտարական մաքրման աշխատանքներին, մաքրել հարազատ բնակավայրը, փողոցը, բակը եւ ներդրում ունենալ Օշականն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելու գործում:
|
|
1 2 |