Այսօր: Շաբաթ, 6 Մարտի 2021թ.
Օշականի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.10.21 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ WWW.oshakanhamaynq.am
Հարգելի բարեկամ ուրախ ենք ողջունել Ձեզ Օշականի գյուղապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում:Կայքի միջոցով ցանկանում ենք գյուղապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին:Գյուղապետարանի և համայնքի խնդիրներով հետաքրքրված յուրաքանչյուրի համար լինել հասանելիության դաշտում, ծանոթացնել համայնքի խնդիրների և իրականացվող միջոցառումների աշխատանքներին:Հույս ունենք,որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք գյուղի համար կատարել առավելագույնը:Օշական համայնքի ղեկավար` Արամ Գուրգենի Ներսիսյան- ծնվել է 1966թ. նոյեմբերի 12-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում:1973-1983թթ.-ին սովորել է տեղի ... Մանրամասն
11.01.21 Օշական համայնքի ավագանու հերթական նիստի վերաբերյալ

Օշական համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա համայնքի ղեկավարի աշխատասենյակում հունվարի 18-ին ժամը 15:00-ին:

22.10.20 ՕՇԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՑՈՒՑԱԿԱԳՐՎԵԼ

Օշականի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։

Ստորաբաժանումը կգլխավորի համայնքապետ՝ Արամ Ներսիսյանը:

21.09.20 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս համազգային տոնի կապակցությամբ։ Տոն, որը մեր ինքնության, ազատության խորհրդանիշն է, մեր միասնական ուժի, անկոտրում կամքի մարմնացումն է։
29 տարի առաջ սեպտեմբերի 21-ին հռչակված Անկախությունը՝ անվիճարկելի և անանց արժեք է հայ ժողովրդի համար:
Շնորհավո´ր Անկախության օրդ Հայոց պետություն:
Հավերժ փա´ռք անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսներին:
Փա´ռք և արևշատություն անկախության և անվտանգության երաշխավոր Հայոց Բանակին:
    Կեցցե´  Անկախ  Հայաստանի  Հանրապետությունը:

01.06.20 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ջերմորեն շնորհավորում ենք երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Հունիսի 1-ն ամենաբարի, ամենալուսավոր օրն է և մենք պարտավոր ենք հեքիաթային դարձնել մեր փոքրիկների օրը:
Երեխաների իրավունքների մասին պետք է հիշել ու բարձրաձայնել միշտ: 
Հիշե՛ք, որ երեխաներն անհոգ մանկության, սիրո և հոգատարության կարիք ունեն :
Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում ենք ամենաբարի օրվա առթիվ և մաղթում հեքիաթային, առողջ մանկություն:
Ձեզանով ենք մենք ուժեղ և ձերն է մեր այսօրն ու վաղվա օրը:
Երջանիկ մանկություն ձեզ:

08.05.20 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններ, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, երկրապահներ մեծագույն սիրով և հպարտությամբ շնորհավորում եմ մայիսյան եռատոնի առթիվ: Լինելով փոքր ազգ մենք միշտ պայքարել ենք հանուն անկախության և ազատության: Այո՛, մեր պատմությունը արյունալից ու դաժան էջեր է ունեցել, որը դեռ մորմոքում է մեզ, սակայն մեր պապերը, մենք և մեր որդիներն ունեցան հնարավորություն՝ կերտելու իրենց անկախությունը: Խորհրդային բանակի փառահեղ հաղթանակը՝ մեր պապերի արժանի վաստակն էր, որը կրթեց մի ամբողջ սերունդ և այդ հզորության պտուղները մենք տեսանք Արցախյան հերոսամարտի ժամանակ: Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձն է: Հավերժ փառք ու խոնարհում Հայրենական ... Մանրամասն
22.04.20 Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ

Հարգելի բնակիչներ՝
Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին մասնակցության համար խնդրում ենք ապրիլի 23-ին երեկոյան ժամը 2100-ին 3 րոպե տևողությամբ մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսների լույսերը՝ այդպես միանալով <<Լուսավառ ոգեկոչման րոպե>> խորագրով ակցիային:  Ապրիլի 24-ին՝ ժամը 0800-ից հնարավորություն է ստեղծվում կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկել 1915 անվճար համարին՝ նշելով ուղարկողի անուն ազգանունը: Անունները լուսային էֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատերին, ինչով կապահովի քաղաքացիների խորհրդանշական մասնակցությունը: 

07.04.20 ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը հիանալի առիթ է նախևառաջ շնորհակալություն հայտնելու Ձեզ՝ ձեր անմնացորդ նվիրման, ընտանիքում և հասարակությունում ձեր ունեցած անփոխարինելի դերի համար։
Այս դժվարին օրերին ձեր հոգատարության և ուշադրության կարիքն առավել քան պետք է:
Ես մաղթում եմ ձեզ՝ երջանկությամբ փայլող աչքեր, իսկ ձեր ընտանիքներին բարօրություն և առողջություն:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Օշական Մաշտոցի 105

(091)459483

oshakan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10033265@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՕՇԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner